«Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մեկին «լավ բանի չի հասցրել»․ Զախարովան՝ Փաշինյանի մասին

Մանրամասներ
զախարովա նիկոլ

Ռուսաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը և Երևանին արևմտյան զենքի մատակարարումը դիտարկում է որպես «նույն շղթայի օղակներ», ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու աթոռի վրա նստելու» փորձը, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ոչ մեկին «լավ բանի չի հասցրել»։