Սի Ծինփինը վերջին 6 տարում առաջին անգամ ժամանել է ԱՄՆ

Մանրամասներ
սի

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ժամանել է Սան Ֆրանցիսկո. վերջին անգամ նա ԱՄՆ էր ժամանել 2017-ին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով:

Այս մասին գրում է BBC-ն:

Մի քանի ժամից Սան Ֆրանցիսկոյում նախատեսվում է նրա և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:

Հայտնի է, որ Սի Ծինփինը նաև մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։