Սաուդյան Արաբիան նախատեսում է մեղմել սահմանափակումները, որոնք առնչվում են կանանց ճանապարհորդություններին, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ըստ նոր մեղմացումների՝ նոր ծրագրով 18 տարեկանն անց կանայք արդեն ստիպված չեն լինի ճանապարհորդել միայն տղամարդկանց ուղեկցությամբ:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նաեւ թույլ կտրվի երկրից հեռանալ առանց արական սեռի ազգականի ուղեկցության, գրում է news.am:
Ներկայումս օրենքի համաձայն՝ 21 տարեկան չդարձած կանայք եւ տղամարդիկ կարող են ճանապարհորդել միայն իրենցից տարիքով մեծ արական սեռի ազգականների ուղեկցությամբ:
0Comments