ՀՀ-ից դեպի Նախիջևան բացվող կոմունիկացիաները պետք է վերահսկեն ՌԴ ԱԴԾ աշխատակիցները. Զախարովա

Մանրամասներ
մարիյա զախարովա

Հայաստանից դեպի Նախիջևան բացվող կոմունիկացիաները պետք է վերահսկեն Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ աշխատակիցները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուս դիվանագետը նշեց, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևոր դեր է խաղում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման գործում։

Զախարովայի խոսքերով, «3+3» հարթակը կարող է դիտարկել նաև տրանսպորտային խնդիրները, դրա շրջանակներում պահանջված կլինեն Երևանի կառուցողական նախաձեռնությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։