Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում հարցազրույց է տվել The Washington Post պարբերականին, որի ընթացքում կշտամբել է հեղինակավոր լրատվամիջոցի լրագրողին:
Ինչպես նշում է Russia Today-ը, երբ վերջինս Լավրովին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին «սեփական ժողովրդի դեմ հանցանքներ գործելու» մեղադրանքով հարց է հղել, ռուս դիվանագետն ասել է.«Ինչ էլ , որ հիմա ձեզ ասեմ, միևնույն է կգրեք ձեր ուզածը: Այնպես որ՝ ինչ ցանկանում եք ՝ դա էլ գրեք»:
Դրան ի պատասխան լրագրողն ու մյուս ներկաները ծիծաղել են:
0Comments