ԵՄ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կընդունի առաջիկա շաբաթներին

Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին

Եվրամիությունը Կերչի նեղուցի իրադարձությունների համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ միաձայն որոշում կընդունի առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով Բրյուսել, որտեղ նա մասնակցելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Առաջիկա շաբաթներին ԵՄ-ն Կերչի նեղուցի իրադարձությունների համար միաձայն որոշում կընդունի նոր պատժամիջոցների վերաբերյալ»,-հայտարարել է նա: Եվրոպական աղբյուրների տվյալներով, խոսքը ԵՄ-ի սեւ ցուցակում ութ մարդու մտցնելու մասին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: