Հայաստանում մոտ երկու ամսից կսկսի գործել գյուղատնտեսական ապահովագրության մեխանիզմը, որը ուշանում է տեխնիկական պատճառներով՝ ապահովագրական ընկերությունը կայքն է պատրաստում։ Այս մասին կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ, վարչապետի հարցին ի պատասխան, ասաց գյուղնախարարի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց նաև ցրտահարությունների մասին՝ այդ վտանգը դեռ կա՞։ Նրան պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարի խոսքով՝ ամենացածր ջերմաստիճանը լինելու է ապրիլի 20-21-ին, և այդ ժամանակ ջերմաստիճանն իջնելու է մինչև +3։ Այնուամենայնիվ, ցրտահարության վտանգը շատ ցածր է, ըստ Ցոլակյանի։
«Օդերևութաբաններն ասում են՝ չի լինի, 99 տոկոսով սպասում ենք, որ չի լինի ցրտահարություն»,- ասաց Ցոլակյանը։
0Comments