Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները շարունակել են հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածի տարածքում։ Այս մասին նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։
Տեղեկացվել է, որ այդ թիրախների մեջ են եղել օպերատիվ հրամանատարական կետերը, հակատանկային հրթիռների արձակման կայանքները, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի ռազմավարական օբյեկտները, որոնք «օգտագործվել են ահաբեկչական նպատակներով»։
ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել նաեւ հակատանկային հրթիռային, դիպուկահարային կետերին եւ դիտակետերին, որոնք գտնվել են բազմահարկ շենքերի ներսում, նշվել է իսրայելական բանակի հայտարարությունում։
0Comments