Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է Իսրայելի դեսպանատան աշխատակցի վրա

Մանրամասներ
իսրայել

Պեկինում տղամարդը դանակով հարձակվել է Իսրայելի դեսպանատան աշխատակցի վրա, հայտնում է  Yedioth Ahronoth թերթը:

Տուժածը հոսպիտալացվել է դանակի վնասվածքով, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։

Հարձակումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։