Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ռուս խաղաղապահների թեման։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իհարկե, նրանք կքննարկեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Օրակարգում ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն Ադրբեջանի իրավական դաշտին և միջազգայնորեն ճանաչված իրավունքների ու ազատությունների պահպանումն է։
Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է աջակցել դրան»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մենք հուսով ենք, որ մեր նախագահը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ կքննարկի ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ խաղաղապահ կոնտինգենտի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։
«Մեր զորախմբի հնարավոր հետագա օգտագործման տարբեր տարբերակներ կդիտարկվեն, այդ թվում՝ ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակության վայրեր ապահովելու համատեքստում, որտեղ նրանք թողեցին սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո»,- նշել է նա։
Խոսելով Պուտինի եւ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս այդ շփումին։
0Comments