Կոչ ենք անում զերծ մնալ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Մանրամասներ
ոստիկան

Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։