Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարգարիտա Սիմոնյանները, Զախարովաները, ու մնացյալք չեն, որ Հայաստանում կարող են օրակարգ թելադրել, բայց նրանք իրենց վարկաբեկված կերպարով հաստատ կարող են վիժեցնել գործընթացներ, որոնք իրենց սրտով չեն։
Իրենք լավ գիտեն, թե ինչ չեն սիրում Հայաստանի բնակչության մեծամասնությունը, և ուստի նրանք լավ գիտեն, թե իրենց խոսքը ինչպես կազդի ներքին գործընթացների վրա, ահա՛ և նրանց ակտիվության պատճառը։
Երբ խոսում ենք թշնամական լոբբիի ակտիվության մասին Կրեմլում, ապա առաջին հերթին նկատի ունենք նրանց, ովքեր իրենց կերպարներով փորձում են ազդել Հայաստանում գործընթացների վրա այնպես, որպեսզի հնարավոր չլինի վերահսկողությունից դուրս իրավիճակի փոփոխություն։
Ով ուղեղ ունի, կհասկանա...»:
0Comments