Ես խրախուսում եմ Արամ Սիմոնյանին, որ գնա, ինձ դատի տա. Սանասարյան

Մենք մեր ընթացակարգերը չենք խախտել

Պետական վերահսկողական ծառայության պետ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում, ՋՕ-երում, ՔԿՀ-ներում, ուսումնասիրություն են սկսել Սերմերի գործակալությունում, ավարտվել են ուսումնասիրությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամում:

«Տարբեր արդյունքներ կան, բայց ճիշտ չի իմ կողմից էդ մասին խոսելը»,- ասաց Սանասարյանը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, որ դատի է տալու ՊՎԾ պետին, Սանասարյանը պատասխանեց. «Ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա։ Մենք մեր ընթացակարգերը չենք խախտել»։

Նա նշեց, որ տարբեր ուժային կառույցներում ուսումնասիրություններ կատարելու հարցը պետք է քննարկի վարչապետի հետ։ Դ.Սանասարյանի խոսքով՝ բազմաթիվ քրեական գործեր կան Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմիններում, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն համարել ուսումնասիրություններ կատարել։