ՌԴ դեսպանատան մոտ ակցիան շարունակվում է. քաղաքացիները կգիշերեն այնտեղ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են գիշերել դեսպանատան բակում: Նրանք նաեւ վանկարկում են Արցախ:

Նշենք, որ նրանք ավելի վաղ որպես անհնազանդության դրսեւորում՝ փակել էին նաեւ դեսպանատան հարակից փողոցը:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ դեպքի հիմնական պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, այդ պատճառով էլ իրենք հավաքվել են դեսպանատան մոտ:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի: Հայտնի է, նաեւ որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։