Պահանջում ենք, որ կոմիտե ստեղծվի և Պարոն Բաբայանը ունենա գործելու մանդատ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքին հայտարարել է ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը։
«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասաց նա՝ պնդելով, որ Հայաստանի կառավարություն էլ պետք է դրան աջակցի։
Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Արցախի ներկայացուցչությունը պատգամավորների հետ օրենքով վերահաստատի և կոմիտե ստեղծվի միասին գործելու համար։
«Պարոն Բաբայանը ողջերից միակ հերոսն է, որ տարիներ շարունակ ինչ ասել է, թեկուզ Արցախից, մի ստորակետ սխալ չի խոսացել»,- ընդգծեց նա:
«Իրենք հայտարարել են, որ Ադրբեջանի հետ պարոն Բաբայանը «քիրվա» է, եթե «քիրվա» է, ինչը տենց չի, բայց այսօրվա դրությամբ ձեզ մի «քիրվա» մարդ ա պետք, որ կարողանա ձեր գերիներին, հարազատներին բերի այստեղ:
Պարոն Բաբայանը մի քանի անգամ ասել է՝ սխալ է, որ էլիտան Բաքվում է գտնվում։ Ինձ համար էլ դա ընդունելի չէ։ Հիմա իրենց պնդումներով, եթե «քիրվա» է այդ մարդը, չնայած, չեմ հավատում, ուրեմն էս մարդն ընդունակ է չէ՞ հետ բերել։
Ինչո՞ւ եք էտ մարդու մտահղացումներին պիտակ կպցնում, այդ մարդուն սատարեք... Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր գերիների հետ ինչեր կարան լինեն։ Այդ մարդուն մի խանգարեք, առաջին անգամ չի հետ բերել, ընդունակ է այդ մարդը։ Մի խանգարեք պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, որ իր գաղափարներն իրականացնի»,-ասաց Մուսայելյանը:
0Comments