Հայաստանն օգոստոսի 11-ին դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով ԱԽ արտակարգ նիստ գումարել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։
Այս մասին ասված է ՄԱԿ-Ի X-ի (նախկին Թվիթեր) պաշտոնական միկրոբլոգում:
Հրապարակմանը կից ներկայացված է նաև Հայաստանի դիմումը, որում, մասնավորապես, նշված է․
«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում նաև ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։
0Comments