Մարդիկ գիտակցում են, որ դա այս պետության վերացումն է. դեպի Հակարիի կամուրջ երթի մասին

Մանրամասներ

Համացանցում քննարկումների առարկա դարձած դեպի Հակարիի կամուրջ ավտոբուսներով երթի հետ կապված եիշխանությունում երկու կարծիք կա:

 NEWS.am-ի հետ  զրույցում ԱՀ ԱԺ պատգամվոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իշխանությունում մի մասը կտրուկ դեմ է եւ կարծում է, որ վտանգավոր է՝ ոչ միայն մարդկանց անվտանգության առումով, այլ նաեւ պետությանն ու պետականությանն է վնաս հասցվում:

«Ակցիան կազմակերպողները մեկնաբանում են, որ եթե Ալիեւն ասում է, որ Արցախում իր ժողովուրդն է, այդ ժողովուրդը գնում է խոսելու:

Դա նշանակում է, որ նրանք ուղիղ ասում են, որ չկա այստեղ պետություն եւ ի վերջո եթե իշխանությունն ասում է՝ եթե պետք եղավ, մենք էլ կմասնակցենք, նշանակում է՝ իշանությունը հայտարարում է այն բանի մասին, որ ինքն անզոր է ու իր լիազորություններն այլեւս  չի կատարում: Հետեւաբար այդ իշխանությունը պետք է ոչ թե մարդկանց կյանքը վտանգի ու նման գործողությունների դիմի, թեկուզ եւ բոլորս ենք համոզված, որ դա տեղի չի ունենա»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորի համոզմամբ, Արցախի  իշխանությունները պետք է հրաժարական տան ուղղակի եւ գան այն ուժերը, որոնք այս իրավիճակում կարող են ինչ-որ բան փոխել:

«Նրանք նախ սրանով թիրախավարում են ռուս խաղաղապահին եւ այն բոլոր խնդիրները, որ մենք ասում էինք: Օր-օրի խնդիրները խորանում են եւ աղետը ավելի շատ ոչ թե հումանիտար է, այլ քաղաքական է, եւ դա պետք է քաղաքական հարթակում լուծվի, միեւնույն է, իրենք իրենց պահվածքով, իրենց խոսքով, վախենալով Նիկոլ Փաշինյանին հակադրվել, իրենք հենց Փաշինյանի ջրաղացին ջուր են լցնում եւ ամեն ինչ բերում են հումանիտար դաշտ, որպեսզի արդարացնեն նաեւ հակաարցախյան քաղաքականությունը, որ այսօր վարում են հայաստանյան իշխանությունները»,- նշեց նա:

Հակոբյանն ասում է, որ իր կարծիքով ակցիան, այնուամենայնիվ, տեղի չի ունենա, քանի որ հազարավոր արցախցիներ արտահայտել են իրենց կարծիքը՝ հսականալով դրա վտանգները:

«Մարդիկ գիտակցում են, որ դա այս պետության վերացումն է: Ի վերջո, պետք է պարզ խոսենք, որ ակցիայի կազմակերպիչները 2018 թվականից ներդրվել են Արցախում եւ սպասարկում են ՀՀ իշխանությունների բոլոր ծրագրերը, որոնք ուննե արցախում: Դա գաղտնիք չէ, դա բոլորը գիտեն եւ նրանց որեւէ մեկը չի սատաևրում, եթե սատարեին, ապա ավտոբուսները վաղուց շարժվված կլինեին»,-ասաց նա: