Մարոկկոյի կանանց ազգային հավաքականի պաշտպան Նուհեյլա Բենզինան դարձել է աշխարհի առաջնությունում հիջաբ կրող առաջին խաղացողը։ Աղջիկը ընդգրկվել է Մարոկկոյի հավաքականի կազմում 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության՝ Գերմանիայի դեմ խաղում։
Բենզինան խաղադաշտ է մտել նախավարժանքի ժամանակ և ընդմիջմանը, սակայն հանդիպման ընթացքում մնացել է պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 24-ին, Մելբուրնի (Ավստրալիա) համանուն մարզադաշտում կայացել է կանանց աշխարհի գավաթի 1-ին տուրի հանդիպումը, որում Գերմանիայի կանանց հավաքականը 6։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:
0Comments