Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։
Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հատնեց, որ ցանկանում են ներկայացնել հակընդդեմ հայց։ Նրա խոսքով՝ հայցը բաղկացած է 4 մասից․
Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով պահպանե՞լ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով նախատեսված ուսումասիրություն սկսելու վերաբերյալ սահմանված կարգավորումները։
Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով կարո՞ղ էր որպես ուսումնասիրվող ժամանակահատված սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 8-ի՝ ուսումնասիրություն սկսելու որոշման նախորդող 10 տարին, ինչպես նաև մինչ ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը։
Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով կարո՞ղ էր 2021 թվականի հուլիսի 27-ին ուսումնասիրվող ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշմամբ ուսումնասիրության համար սահմանել ժամանակահատված՝ մինչև 1992 թվականի մայիսի 10-ը։
Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով կարո՞ղ էր ուսումանսիրության արդյուքների նախնական ամփոփման հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments