Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։
Այս մասին հայտնեց ԱՀ պետական նախարար Գուգրեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։
Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է համաժողովրդական հանրահավաք։
Արցախցիները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։
Այնուհետև իրենց պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահներին և հանդիպել նրանց հրամատարի հետ։
0Comments