Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը. Բայրամով

Մանրամասներ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։

Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր: