Հայության երակներում կաթիլ-կաթիլ անբարոյականություն սերմանեցին․ Էսպես էլ մեռնում ենք․ Վահե Լոռենց

Մանրամասներ

Ցանկացած էթնոս կործանելու համար, նախ պետք է նրա արժեհամակարգը և բարոյական արժեքները խորտակել։ Հայությանը կործանելու համար երեսուն տարի շարունակ հայության երակներում կաթիլ-կաթիլ անբարոյականություն սերմանեցին։ Սերմանեցին ամեն կերպ՝ դպրոցում՝ կեղծ դասագրքերով, եթերից՝ անբարո սերիալներով, սոցիալական հարաբերություններում՝ անպատասխանատու և անբարո իշխանություններով․․․

Արդյունքում․․․ տեսաք ինչ եղավ։

Դեռ երեսուն տարի առաջ հայի համար պարկեշտությունը ամենաէական հատկություններից էր։ Ամոթ էր հասարակական տրանսպորտում նստել, երբ կողքդ կին կամ ծեր մարդ կա կանգնած։ Ամոթ էր խաբելը, ամոթ էր խարդախելը։ Մարդիկ պախարակելու համար դիմացինին՝ բարոյական հարթակում էին հարվածում․ Պորտաբույծ է, չի աշխատում, ողջ օրը քուչեքում պիվա է խմում․․․

Բայց եկավ ժամանակ, երբ․․․ հասարակական ընկալմամբ աշխատում են հարիֆները, քուչեքում պիվա խմող և թզբեխ պտտող պորտաբույծը լավ տղա դիտարկվեց, խարդախը դարձավ խորամանկ ու պրպտուն, խաբեբան դարձավ հնարամիտ, սպեկուլյանտը՝ բիզնեսմեն, ու այսպես շարունակ․․․

Վերացավ պատկառանքը։ Մեծերի, վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ պատկառանքը։ Տարբեր կայքերում, էջերում, ելույթներ ու նյութեր եմ ուսումնասիրում, և ինչ․․․ գործի բնույթից բան չհասկացող մեկը․․․ կարող է վիրավորել բանախոսին, ամենահետին խոսքերոցվ, ինչ է թե նա՝ իր ճաշակին և քիմքին համապատասխան չի արտահայտվել։ Ոչինչ, որ բանախոսը հայտնի կամ վաստակավոր ոմն է, իսկ ինքն անգամ կթվորուհու հաստիք չունի․․․

Մեծացավ Եսի պաշտամունքը։ Մարդիկ սկսեցին ամեն արժեք ոտնահարել՝ սեփական Եսին հագուրդ տալու համար։ Սուտը դարձավ մարդկանց ամենապետքական գործիքը։ Ստում էին համատարած․․․ ազնիվ ու պարկեշտ մարդկանց վրա ծիծաղում էին, թե բա՝ Անցած դարում ա մնացել․․․

Եվ այդ համատարած անբարոյականացման մեջ գնալով մեծանում, հսկայական տեմպերով աճում էր անգրագիտությունը, գիտության նկատմամբ արհամարհանքը և անպատկառությունը․․․

Երեսուն տարի առաջ, դեռ կայսրություն համարվող սովետում, երբ ազգային գրողների որևէ գիրք էր հրատարակվում, այն լույս էր տեսնում, 100-ից 150 հազար տպաքանակով։ Իսկ հիմա․․․ ով 1000 օրինակկով գիրք է հրատարակում և սպառվում է՝ հաջողակ է համարվում։

Եվ անեմաողբերգականը․․․ այս ամենի մեջ աճում է մի սերունդ, որն անարժեք լինելուց բացի՝ անտարբեր է դեպի ազգայինը, դեպի հայրենականը․․․․ աշխարհը նրա չորսն է պտտվում, և իր Եսից անդին նա ոչինչ չի տեսնում։

Էսպես էլ մեռնում ենք․․․

Վահե Լոռենց