Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկել են համատեղ նախագծերը

Մանրամասներ

Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկումներ են անցկացրել համատեղ նախագծերի շուրջ: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Գանին հանդիպել են Վիեննայում OPEC-ի հանդիպման շրջանակներում:

Երկու երկրների նավթի նախարարները քննարկել են նավթային ոլորտում համագործակցության, ինչպես նաև նավթի ու գազի փոխանակման հարցերը:

Նրանք նաև քննարկել են համատեղ ներդրումների և ընդհանուր նավթահանքերի մշակման հնարավորությունը, ինչպես նաև բանակցություններ են վարել իրանական ինժեներատեխնիկական ծառայություններն Իրաք արտահանելու շուրջ: