«Տեղյա՞կ էր Արմեն Աշոտյանը, որ կարող է նման քայլ ձեռնարկվել իր նկատմամբ, իհարկե՛, արդյո՞ք դա ստիպեց նրան լռել, ո՛չ»:
Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը:
«Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է հնարավորություն ընձեռում ոմանց՝ շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը:
«Բայց կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի:
Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին»,- հավելեց Հարությունյանը:
0Comments