Արգենտինայի հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին ձերբակալվել է Չինաստանի օդանավակայանում: Լուրը հայտնում է K.Sina-ն՝ մանրամասնելով, որ ձերբակալությունը տևել է 2 ժամ։
Մինչ այդ, տարբեր զլմ-ներում տեղեկություն էր տարածվում, որ Մեսսիին չինական ոստիկանությունը բերման է ենթարկել անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։ Այնուհետև պարզ դարձավ, որ Մեսսին Չինաստան է ժամանել միայն իսպանական անձնագրով՝ իր հետ չվերցնելով նաև արգենտինականը: Իսկ Իսպանիայի քաղաքացիները Չինաստան առանց վիզայի մուտք չունեն:
Վիզա ստանալու գործընթացը աստղի համար տևել է երկու ժամ: Իրականում խնդիրը լուծվել է 20 րոպեում, սակայն Մեսսին իսկապես երկու ժամով կալանավորվել է։
Սա Մեսսիի 7-րդ այցն է Չինաստան։
0Comments