««Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու նպատակ է հետապնդում». Կարեն Հեքիմյան

Մանրամասներ

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացարձակ անհասկանալի է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման իմաստը:
Ի՞նչ օգուտ այն կարող է տալ Հայաստանին:
Ի՞նչ է պատրաստվում ներմուծել կամ արտահանել Հայաստանն այդ երկաթուղով:
Եթե ցանկություն կա Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ «համագործակցելով» արտաքին աշխարհի հետ կապվել, ապա կարելի է վերագործարկել Գյումրի-Կարս և Իջևան-Աղստաֆա երկաթուղին:

Առաջին դեպքում Եվրոպայի, իսկ երկրորդ դեպքում Ռուսաստանի հետ կապ կհաստատվի:

Ի վերջո, եթե խնդիրը ճանապարհների վերագործարկումն է, ապա սկսեք Մարգարա-Իգդիր, Բերդ-Թավուզ կամ Ճամբարակ-Արծվաշեն-Շամխոր-Գյանջա ավտոճանապարհների վերագործարկումից:
Ի դեպ, լոգիստիկ տեսանկյունից, շատ մեծ հեռանկար ունեցող ուղղություններ են:
Իսկ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին ձեռնտու է բացառապես Թուրքիային և Ադրբեջանին: Հա, մեկ էլ՝ այս պահի դրությամբ, Ռուսաստանին:
Բացի դրանից՝ ակնհայտ է, որ «Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու միանգամայն թափանցիկ նպատակ է հետապնդում»:

Կարեն Հեքիմյան