Սիրիան վերադառնում է Արաբական պետությունների լիգա

Մանրամասներ

Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքի ԱԳ նախարար Ահմեդ աս-Սահհաֆն Իրաքի INA գործակալությանը հայտնել էր, որ ԱՊԼ ԱԳ նախարարները հավանություն են տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն: ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Գամալ Ռուշդին «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է այդ տեղեկությունը:

«Որոշվել է 2023 թվականի մայիսի 7-ից վերսկսել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակությունների մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստերին և նրա բոլոր մարմիններում ու կազմակերպություններում», – ասվում է հայտարարության մեջ: