«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին

«Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջանի» բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին, բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես, ATV-իբաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան TV» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը: Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում. դրանք անցել են «Քառյակ Մեդիային»: Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջանի» բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնիմեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։