Վաշինգթոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը, որը տևելու է մի քանի օր

Մանրամասներ

Վաշինգթոնում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։

Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր, «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։

1