Առևտրային սեսիայի ընթացքում բիթքոյնի արժեքը աճել է 4,49%-ով և կազմել 29 հազար 173 դոլար։
Այս մասին վկայում են Coindesk կայքի տվյալները։
Երևանի ժամանակով ժամը 21:15-ի դրությամբ ցուցանիշն արագացրել է աճը և եղել 29 հազար 198 դոլարի մակարդակում (+4,57%)։
Վերջին անգամ բիթքոյնի գինը 29 հազար դոլարը գերազանցել է 2022 թվականի հունիսի 11-ին։
0Comments