«Միասին» շարժումը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում

Մանրամասներ

1

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ։ Ապրիլի 11-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրել է հանրահավաք։

Օրակարգում 2 հարց ունենք՝ Արցախի ճանաչումը և օրվա իշխանությունների հեռացումը։

Մենք դրան հասնելու ենք։

Հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, «Ազատություն» կուսակցության անդամներ, սոցցանցերի ընկերներ, եկեք, միացեք մեզ»: