Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 4-6 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին կնվազի 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Երևանում մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։
Ապրիլի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանն սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին՝ ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։
0Comments