Մխիթար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել՝ ծխելու դեմ պայքարի նախաձեռնությանը

Ես չեմ ծխել եւ հուսով եմ, որ առաջիկայում չեմ ծխի

«Ես չեմ ծխել եւ հուսով եմ, որ առաջիկայում չեմ ծխի: Հետեւաբար շատ դրական եմ վերաբերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը»:

Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստից հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգանավոր Մխիթար Հայրապետյանը:

Պատգամավորը վստահ է, որ ծխելու դեմ պայքարի նախաձեռնողները՝ ի դեմս առողջապահության նախարարի, հաշվի կառնեն այն քաղաքացիների իրավունքները, որոնք ծխում են եւ չեն կարոաղնում հրաժարվել այդ սովորությունից:

«Այստեղ մենք խոսում ենք այն սահմանի մասին, որը կապված է մյուս քաղաքացիների իրավունքների խախտման հետ եւ այստեղ մենք պետք է մեկ բան հասկանանք, եթե խախտվում են չծխող քաղաքացիների իրավունքները, ապա պետությունը պարտավոր է նրանց պաշտպանել», - ասաց նա: