Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը սկսել է պետական այցը Ռուսաստան, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է rbc.ru-ն։
Չինաստանի ղեկավարի այցը կտևի մինչև մարտի 22-ը։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության» հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։
Բացի այդ, նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։
0Comments