«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Մտածու՞մ եմ իմ ապագայի մասին։ Ոչ, ոչ, ես հանգիստ եմ:
Միակ բանը, որն ինձ համար կարևոր է այս մրցաշրջանում, չեմպիոնությունն է։ Իսկ հետո կտեսնենք»,- Մբապեի խոսքերն է մեջբերում ArmSport.am-ը և RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ երկկողմանի դիմակայությունում ՊՍԺ-ն ընդհանուր 0-3 հաշվով պարտվել է «Բավարիային»:
Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից, որտեղ տեղափոխվել է «Մոնակոյից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
0Comments