Երեկ մի տեղ էի հրավիրված ու սեղանի շուրջ մի 80 ամյա ծերունի կար, որի հետ հաճույքով խոսում էինք քաղաքականությունից ու, որը սովետի օրոք եղել էր թռչնաֆաբրիկայի գլխացոր անասնաբույժը։
Մի կես ժամ փորփրելուց հետո ծերունին ասաց.
֊Դու պալիտիկայով մի' զբաղվիր, սա ինձանից քեզ խորհուրդ։
֊Էդ խի՞, որ,֊հարցրի։
Ասեց` դու դրանից բան չես հասկանում։
֊Էդ ո՞նց,֊ժպտալով հարցրի։
Ասեց` դե լսիր մի իրական բան պատմեմ ու սկսեց պատմել։
«Սովետի տարիներին ես, որպես գլխավոր անասնաբույժ, աշխատում էի մի հայտնի թռչնաֆաբրիկայում, որտեղի բրիգադիրն իմ ընկերն էր...
Մանկությանս ընկերն էր և ինքն էլ ինձ տարել էր թռչնաֆաբրիկա ու դրել լավ գործի։
Գրեթե շաբաթը երկու անգամ իրար հետ քեֆ էինք անում...
Դե փողը կար, լևի ապրանք` ճուտը, ճուտ էինք ծախում, հավը` հավ և այլն։
Ու մի օր` հերթական քեֆի սեղանին այդ նույն ընկերս ինձ առաջարկեց` «բեր իրար հայհոյենք, իրար հետևից ինչ ասես` ասենք»։
Եվ հարցիս` «բայց խի՞», պատասխանեց` «Ո՞նց թե խի, որ կողքից չկասկածեն, որ թռչնաֆաբրիկայի մաման իրար հետ ենք լացացնում»։
Այ հենց սա է պալիտիկա կոչվածը, որում դարեր շարունակ ոչինչ չի փոխվել, իսկ մնացածը երևակայություն է֊նայելով դեմքիս ժպտալով ասաց ծերունին։
Իսկ ես, մի ակնթարթում վերհիշելով ՀՀ֊ի 30 ամյա քաղաքական պայքարի կողմերին, մտքումս միայն ասացի` «մդաաաա»։
Արմեն Արգինյան
0Comments