Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին», հայտնում է ArmSport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման 47-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Յերեմի Պինոն։ 60-րդ րոպեին Բենզեման իրացրեց 11 մետրանոց հարվածը և հավասարեցրեց հաշիվը։
Սակայն, երեք րոպե անց արդեն տանտերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք և Մորենոն ձևակերպեց այսօրվա հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-1։
Այս խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 38 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, «Վիլյառեալը» 27 միավորով 5-րդ տեղում է։
0Comments