Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է.
«Թշնամու սարքած կեղծ, անգրագետ ու փնթի փաստաթղթերին հավատալու փոխարեն ավելի լավ է մտածել նույն թշնամուն համարժեք ու գրագետ սարքած պատասխան տալու մասին։
Ադրբեջանի նախագահականից հանված ու բացահայտված այս գաղտնի «հրամանի» մեջ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ․ «Ադրբեջանի նախագահը համաձայն է, որ Ղարաբաղը հինավուրց հայկական հող է, և վաղ թե ուշ հայերը կրկին Շուշիում և Հադրութում, Լաչինում և Զանգիլանում, Քելբաջարում և Կուբաթլիում են ապրելու։
Ադրբեջանի նավթն այլևս ոչինչ չարժի, մենք պետք է միասին ապրենք որպես հարևաններ»։
«Փաստաթուղթը» շատ թարմ է, 2023թ․ հունվարի 3-ի, Իլհամ Ալիևի ստորագրությամբ։ Տեսնենք, այս «արտահոսքը» ինչպիսի ազդեցություն կունենա Ադրբեջանի հանրության վրա։
0Comments