«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով բավականին տևական ժամանակ ստվերում էր մնացել»,- «Ազատության» եթերում ասել է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այն ժամանակ գործող վարչապետն էլ բազմաթիվ ասելիքներ պետք է ունենա նախաքննությանը, որպեսզի պատկերը լինի ամբողջական»,- շարունակել է նա:
«Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի երևի Տիգրան Թորոսյանը, հետո, ամենայն հավանականությամբ, Աղվան Հովսեփյանը… Քննության ամբողջությունն ապահովելու համար, այն պաշտոնյաները, որոնց որոշումներն ունեցել են ազդեցություն Մարտի 1-ի առումով, պետք է հարցաքննվեն»:
0Comments