Էմիլիանո Սալայի ընկերը՝ Մաքսիմիլիանո Դուարտեն ֆուտբոլիստի անհետացման մեջ մեղադրել է նրա գործակալ Վիլի Մաքքեյին:
«Այս պատմության մեջ կա մեծ ճշմարտություն և դա այն է, որ այս իրավիճակում կա մեղավոր: Էմիլիանոն երբեք չէր որոշի նստել այդ ինքնաթիռը:
Նա ստիպված էր անել դա, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և դա մտնում է իր պարտականությունների մեջ»,- Սալայի ընկերոջ խոսքերն է փոխանցում Marca-ն:
Դուարտեն նաև հայտարարել է, որ Սալային ստիպել են այդ օրը մեկնել Ուելս: Էմիլիանոյի ընկերոջ խոսքով, ինքն անձամբ խորհուրդ է տվել Սալային չհամաձայնել թռիչքին, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել: Սալային տեղափոխել է 1984 թվականի արտադրության, մեկ մարտկոցով Piper Malibu ինքնաթիռ, իսկ օդաչուն իրականում չի ունեցել թռիչք կատարելու համար անհրաժեշտ որակավորում:
Հիշեցնենք` փետրվարի 4-ին ստորջրյա որոնողական խումբը Լա-Մանշի հատակին հայտնաբերել էր կործանված ինքնաթիռի բեկորներ և զոհվածներից մեկի մարմինը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քարդիֆի» ղեկավարությունը պատրաստվում է դատի տալ հարձակվող Էմիլիանո Սալայի գործակալներին` անփութության մեղադրանքով:
0Comments