Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: