ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսն այս տարի չի կայանա, ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է BBC-ն։
Միջոցառումն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերին՝ սկսած 2012 թվականից: Ասուլիսի ընթացքում Պուտինը պատասխանում էր արտասահմանյան և դաշնային մամուլի, ինչպես նաև տարածաշրջանային լրագրողների հարցերին։
Փոխարենը, այս տարի Պուտինը կարող է շփվել Կրեմլի պուլի լրագրողների հետ, ասել է Պեսկովը։ Պեսկովը չի կարողացել պատասխանել հարցին, թե արդյոք այս տարի չի լինի նաեւ ավանդական ուղերձը Դաշնային ժողովին։
0Comments