«The Holiday» ֆիլմի ռեժիսոր Նենսի Մեյերսը ինստագրամյան իր էջում հերքել է սպասվող սիքվելի մասին լուրերը:
News.am Style-ը հայտնում է, որ ֆիլմը պատմում է երկու երիտասարդ կանանց՝ Ամանդայի եւ Այրիսի մասին, որոնց համապատասխանաբար մարմնավորում են Քեմերոս Դիասը եւ Քեյթ Ուինսլեթը: Երիտասարդուհիները իրենց ունեցած խնդիրներից փախչելու համար ցանկանում են հանգստի մեկնել եւ համացանցում գտնում են միմյանց ու ժամանակավորապես փոխանակվում բնակության վայրերով: Ամանդան մեկնում է Այրիսի անգլիական արվարձանային տուն, իսկ Այրիսը մեկնում է Լոս Անջելես ու բնակվում Ամանդայի շքե առանձնատանը:
Ֆիլմը, որի բյուջեն 85 միլիոն դոլար է կազմել, համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 206 միլիոն դոլար:
Ավելի վաղ ռեժիսորը նշել է, որ ֆիլմը միանգամից չի սիրվել. սկզբում այն քննադատությունների է արժանացել, սակայն հիմա բոլորը սպասում են դեկտեմբերին, որպեսզի դիտեն այն:
0Comments