Կալիֆորնիայի հարավում գտնվող բնակելի տան վրա «Cessna 414» ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է միայն օդաչուն, մյուս զոհերն ու վիրավորները բնակելի տան բնակիչներն են։
«Մահացել է օդաչուն ու բնակելի տանն ապրող 4 մարդ, ևս 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ միջին ծանրության վնասվածքներով»,-այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
0Comments