Բա որ սաղս հավասար ենք, ո՞նց ա՝ դու ռեստորան ունես, հարյուր տարվա գիտնականները չունեն

Մանրամասներ

1

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ «մինչ հեղափոխությունն ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա բոլորս հավասար ապրում ենք»: Գևորգ Պետրոսյանը, մասնավորապես, ասել է.

«Թափառախումբը փայլում է իր խայտառակ հայտարարություններով․ ի՞նչ ասես սրան, դու ե՞րբ ես մարդամեջ դուրս գալիս, ոտքով պտտվում Երևան քաղաքում, որ իմանաս աղքատություն կա, թե՞ ոչ. ամոթ չես անո՞ւմ, եքա մարդ ես. բա որ սաղս հավասար ապրում ենք, ո՞նց ա՝ դու ռեստորան ունես, հարյուր տարվա գիտնականները չունեն, շատ գեներալներ, գնդապետներ չունեն․․․»: