Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան կորոշվի Աշխարհի առաջնության արդյունքում։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Նշվում է, որ եթե արգենտինացին կարողանա նվաճել տիտղոսը, ապա կտեղափոխվի «Ինտեր Մայամի», որտեղ էլ կավարտի կարիերան։ Եթե չկարողանա նվաճել, ապա 35-ամյա ֆուտբոլիստը կմնա Եվրոպայում և կշարունակի խաղալ մինչև Աշխարհի 2026 թվականի առաջնությունը։ Հավանական է, որ նա կերկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Հիշեցնենք, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը 5-րդ մունդիալը կդառնա Մեսսիի կարիերայում։ Արգենտինայի հետ նույն խմբում են հայտնվել Լեհաստանը, Սաուդյան Արաբիան և Մեքսիկան։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
ArmSport.am
0Comments