Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով
Ապրիլի 27, 2025

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ վերսկսել ուղիղ բանակցություններն Ուկրաինայի հետ՝ առանց որևէ նախապայմանի․ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ Ուիթքոֆի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնեց, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացն Ուկրաինայի հետ՝ առանց որևէ նախապայմանի»,- հայտնել է Պեսկովը։

Երեկ Ուիթքոֆը վերջին երեք ամիսների ընթացքում չորրորդ անգամ այց կատարեց Ռուսաստան։ Կրեմլում Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ։ Քննարկվել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 26 Ապրիլի 2025 20:34

Լրահոս