Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Ապրիլի 26, 2025

Էրդողանը կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով A Haber հեռուստաալիքին, Թուրքիայի նախագահի մայիս ամսվա աշխատանքային ծրագրում ներառված է Ադրբեջան կատարվող այցը։

Բացի այդ, ապրիլի 29-ին Էրդողանը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու 4-րդ միջկառավարական գագաթնաժողովին։ Հունիսին սպասվում է Թուրքիայի նախագահի այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։

Rate this item
(0 votes)

Լրահոս