Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ իր բարեմաղթանքները և բովանդակալից ուղերձն է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, միանշանակ նախարարի միջոցով լավագույն բարեմաղթանքներն ու բովանդակային ուղերձը փոխանցվել են գերագույն առաջնորդին», – հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներին հարցին, թե արդյոք Պուտինն ուղերձ է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին։