Արաղչին մեկնում է Մոսկվա
Ապրիլի 27, 2025

Արաղչին մեկնում է Մոսկվա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի ապրիլի 12-ին Օմանում ամերիկացիների հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Այս շաբաթվա վերջին նախարարը կայցելի Մոսկվա և կօգտվի այդ հնարավորությունից՝ քննարկելու Մասկատում կայացած բանակցությունների հետ կապված վերջին իրադարձությունները», – ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները:

Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:

Rate this item
(0 votes)

Լրահոս